Անաստասիա Զավորոտնյուկը տառապում է ուղեղի քաղցկեղով

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մոտ հայտնաբերվել է ուղեղի քաղցկեղ: Նա գտնվում է հիվանդության վերջին փուլում: Դերասանուհին այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների շուրջօրյա վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները` հավելելով, որ Անաստասիայի մոտ սկսել է այտուցվել ուղեղը:

Դերասանուհու մոտ հիվանդությունն ախտորոշվել է ավելի քան մեկ տարի առաջ, նա բուժվել է Եվրոպայում, նրան մոսկովյան հիվանդանոց տեղափոխել են լեհական բժշկական հաստատությունից:

Վերջին շրջանում Զավորոտնյուկը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, ինչը շատերն էին կապում բուժման հետ։ «Այո, հիվանդ է։ Հիմա, կարծես, հիվանդանոց են տեղափոխել։ Իսկ մինչ այդ՝ ամռանը, տանն էր։ Սակայն ավանում նրան գրեթե չեն տեսել, ես կարծում էի՝ մեկնել է Ամերիկա՝ դստեր մոտ»,- պատմել է Անաստասիայի հարևանուհին։

Հենց այդպիսի ախտորոշում տվել էին նաև ռուս երգչուհի, կիոնդերասանուհի Ժաննա Ֆրիսկեին: