Կյանքից հեռացել է «Գաղտնի ֆայլեր»-ի ռեժիսոր Ռոբերտ Լիբերմանը

Լոս Անջելեսում կյանքից հեռացել է «Գաղտնի ֆայլեր», «Դեքսթեր» սերիալների մի քանի էպիզոդների, «Կրակ երկնքում», «Դ3: Հզոր բադերը» ֆիլմերի ռեժիսոր Ռոբերտ Լիբերմանը։ Այս մասին գրել է The Hollywood Reporter-ը։

Նա 76 տարեկան էր։ 

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Լիբերմանը մահացել է քաղցկեղից, որի դեմ պայքարել է երկար տարիներ։

Ռոբերտ Լիբերմանի որդին լրագրողներին հայտնել է, որ իր հայրը մահացել է հուլիսի 1-ին, սակայն նա որոշել է այդ մասին մամուլին հայտնել միայն հիմա։ Թե երբ տեղի կունենա ռեժիսորի հուղարկավորությունը, հայտնի չէ։