Դալթոն Գոմեսից բաժանվելուց հետո Արիանա Գրանդեն սիրավեպ է սկսել դերասան Իթան Սլեյթերի հետ, ով խաղում է Բրոդվեյի թատրոնում։ Այս մասին հայտնում են People հրատարակության աղբյուրները։
«Արիանան և Դալթոնը բաժանվել են հունվարին։ Նա և Իթանը վերջերս են սկսել հանդիպել, նա ևս բաժանվել է կնոջից», – կիսվել է ինսայդերը: Առայժմ հայտնիներից ոչ մեկը չի մեկնաբանել լուրերը։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ Արիանա Գրանդեի և Դալթոն Գոմեսի բաժանման մասին։ Երգչուհին և անշարժ գույքի գործակալը մի քանի ամիս է, ինչ միասին չեն ապրում։ Ըստ ինսայդերների՝ աղջիկը հաղթահարել է այդ փուլը և պատրաստ է առաջ շարժվել։ Մինչդեռ նրա նախկին սիրեցյալը դեռ չի կարողանում հաշտվել կատարվածի հետ։
