Քորթնի Քարդաշյանի ամուսինն ասել է՝ ինչ է ցանկանում անվանել ապագա որդուն

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը շուտով կրկին ծնողներ կդառնան։ Զույգը վերջերս բացահայտել է ապագա երեխայի սեռը։ Աստղերը տղա են ունենալու: Երկրպագուներին այժմ հետաքրքրում է, թե զույգն ինչ անուն կտա որդուն։ Եվ թվում է, թե Թրևիսն արդեն ունի տարբերակ:

Blink-182 թմբկահարը իր դստեր՝ Ալաբամայի հետ քննարկել է երեխաների անունները GOAT Talk փոդքաստում: «Ինձ դուր է գալիս Rocky 13-ը», – ասել է երաժիշտը: Սակայն նրա ժառանգորդուհին ասել է, որ ինքն էլ գիտի, որ դա վատ տարբերակ է։ Թրևիսը համաձայնել է դստեր հետ, սակայն խոստովանել է, որ անունը «վերջին ժամանակներս պտտվում է իր գլխում»։ Բարքերը փորձել է բացատրել իր ընտրությունը. «Ռոքի Ջորջը կիթառ է նվագել Suicidal Tendencies-ում։ 13-ը բոլոր ժամանակների ամենամեծ թիվն է: Իսկ Ռոքին բռնցքամարտի մասին լավագույն ֆիլմն է»: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում նրա կինը այդ մասին։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Քորթնին և Թրևիս Բարքերն ամուսնացել են անցյալ տարվա գարնանը: Ավելի ուշ սիրահարները շքեղ հարսանիք են կազմակերպել Պորտոֆինոյի ափին՝ հնագույն ամրոցի տարածքում։