Մեգան Ֆոքսը թափանցիկ տոպով և մինի կիսաշրջազգեստով՝ Machine Gun Kelly-ի հետ զբոսանքի ժամանակ

Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն վերջերս հազվադեպ են երևում հանրությանը: Չնայած այն հանգամանքին, որ ինսայդերները հերքում էին աստղերի բաժանման մասին լուրերը, նրանք դադարել էին միասին ներկայանալ սոցիալական միջոցառումներին: Բարեբախտաբար, նախորդ օրը պապարացիները սիրահարներին լուսանկարել են Լոս Անջելեսում։

Մեգանին և Քոլսոնին տեսել են Erewhon շուկայի մոտ։ Ասում են, որ զույգը խորտիկներ է գնել կինոշոուի համար: Դերասանուհին սադրիչ կերպարով էր՝ բաղկացած կիսաթափանցիկ տոպից և ժանյակով մինի կիսաշրջազգեստից։ Նա հանդերձանքը լրացրել է պիջակով, տարողունակ պայուսակով և պլատֆորմով բարձրակրունկներով։ Երաժիշտը հանրությանը ներկայացել է սպիտակ երկարաթև շապիկով, լայն ջինսե տաբատով, սպիտակ սպորտային կոշիկներով և կապույտ գլխարկով։

Նշենք, որ այս տարին Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն սկսեցին վատ նոտայով: Ըստ ինսայդերների՝ սիրահարները բաժանման եզրին էին։ Պապարացիները լուսանկարել են աստղերին Կալիֆոռնիայում ամուսնության խորհրդատվական կենտրոնից դուրս գալու ժամանակ։ Այժմ զույգն աշխատում է իրենց հարաբերությունների վրա։