Հուլիսի 21-ին տեղի ունեցավ «Բարբի» ֆիլմի պրեմիերան՝ Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։ Studio Warner Bros. հայտարարել է, որ ֆիլմն այս տարվա համար ռեկորդ է սահմանել վարձույթի առաջին օրը:
Օրվա ընթացքում ֆիլմին հաջողվել է վաստակել 22,3 մլն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմին, որը հավաքել էր 17,5 մլն դոլար։ Իսկ «Օպենհայմեր» ֆիլմը (պրեմիերայից հետո առաջին օրը) վաստակել է 10,5 մլն դոլար (սա նույնպես ռեկորդային է, բայց ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի համար)։
Հիշեցնենք, որ «Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին։ Ըստ սյուժեի՝ Բարբիին վռնդել են Բարբիլենդից։ Այժմ նա ստիպված է գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր պատմություններ փնտրելու:
