Բոլորովին վերջերս Իրինա Շեյքը հանգստանում էր Մարաքեշում: Դատելով պապարացիների վերջին լուսանկարներից՝ աստղը վերադարձել է Նյու Յորք։
Իրինա Շեյքին լուսանկարել են առեղծվածային անծանոթի հետ: Կադրերից մեկում հնարավոր է եղել ֆիքսել, թե ինչպես են նրանք գրկախառնվել։ Մոդելը եղել է տոտալ սև կերպարով, իսկ տղամարդն իր ելքի համար նախընտրել է սև շապիկ և բաց գույնի շորտեր։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, արևմտյան տաբլոիդների առաջին էջերում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Իրինա Շեյքը իբր «հետաքրքրված է» նախկին ֆուտբոլիստ, Ժիզել Բունդխենի նախկին ամուսին Թոմ Բրեդիի հետ հարաբերություններով։

