Ջոնի Դեփը Բուդապեշտում համերգից առաջ ուշագնաց է եղել հյուրանոցի համարում

Ամերիկացի դերասան և երգիչ Ջոնի Դեփը Բուդապեշտում համերգից առաջ ուշագնաց է եղել հյուրանոցի համարում։ Այս մասին հայտնում է Blikk-ը։

Հրատարակության տվյալներով՝ արտիստի ինքնազգացողությունը վատացել է իր Hollywood Vampires խմբի ելույթից առաջ, նրա սենյակ բժիշկ են կանչել։ Դեպքից առաջ Դեփը չէր ներկայացել համերգից առաջ խմբի ձայնային սարքավորումների ստուգմանը, սակայն դա ոչ մի կասկած չէր հարուցել մյուս երաժիշտների մոտ, քանի որ Դեփը նախկինում էլ էր նման բան արել։

Դեփի մենեջերը նախընտրել է չբացահայտել գիտակցության կորստի պատճառները։

«Մենք միայն իմացել ենք, որ Դեփը չափազանց հուզված էր, նա նույնիսկ չէր կարողանում դուրս գալ հյուրանոցից: Մենք նաև իմացել ենք, որ բժիշկ են կանչել՝ տեսնելու՝ արդյոք իր հետ ավելի լուրջ բան է պատահել, թե ալկոհոլի կամ անօրինական նյութերի չարաշահում է»,- ասել է Hollywood Vampires խմբի անդամը: