56-ամյա Սալմա Հայեկը լողազգեստով նոր լուսանկար է հրապարակել

Սալմա Հայեկի արձակուրդը շարունակվում է (դա հեշտ է հասկանալ այն լուսանկարներից, որոնք դերասանուհին հրապարակում է Ինստագրամ սոցցանցում)։ Հարկ է նշել, որ աստղը հիանալի պատրաստված է ծովափնյա սեզոնին։

Սալման իր էջում կրկին բիկինիով նկարներ է հրապարակել։ Բաժանորդների առաջ 56-ամյա աստղը ներկայացել է վարդագույն մի կտորից բաղկացած լողազգեստով, իսկ կադրերից մեկում դերասանուհին ամուր գրկել է ամուսնուն՝ Ֆրանսուա-Անրի Պինոյին:

Հիշեցնենք, որ Սալմա Հայեկն ամուսնացել է միլիարդատեր գործարար Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ 2009 թվականին։ Դերասանուհու ամուսինը Kering-ի նախագահն ու գործադիր տնօրենն է, որին պատկանում են Balenciaga-ն, Gucci-ն, Bottega Veneta-ն և շատ ուրիշ բրենդներ: