Հայտնի է դարձել, թե ով կարող է լինել Քիմ Քարդաշյանի նոր սիրելին

Փիթ Դևիդսոնից բաժանվելուց մեկ տարի անց Քիմ Քարդաշյանն ասել է, որ կրկին սիրահարված է, սակայն ռեալիթի շոուի աստղը չի հայտնել ընտրյալի անունը։ Ավելի վաղ համացանցում գրում էին, որ մոդելի նոր սիրեկանը կարող է լինել Թոմ Բրեդին (նրանց միասին տեսել են երեկույթի ժամանակ), և Քիմը նախատեսում էր տուն գնել նախկին ֆուտբոլիստի առանձնատան մոտ։ Սակայն վերջերս պարզ դարձավ, որ մարզիկը հանդիպում է Իրինա Շեյքի հետ։ Բայց տաբլոիդները չեն հանձնվում ու նոր տարբերակ են առաջ քաշում։

Ըստ In Touch Weekly-ի՝ Քիմի նոր սիրելին կարող է լինել Քրիս Փոլը։ Նրանց լուսանկարել են միասին խոսելիս Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամիի» կազմում դեբյուտային խաղից հետո, որին Քիմը ներկա է եղել որդու հետ։ Ի դեպ, աստղերի սիրավեպի մասին արդեն գրել էինք։ Քիմը Քանյե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրելուց հետո ռեփերը Թվիթերում գրել է, որ ռեալիթի հեռուստաաստղը դավաճանել է իրեն Քրիսի հետ:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել են 2022 թվականի աշնանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TMZ-ը, աղջիկը ամսական ալիմենտ կստանա 200 հազար դոլարի չափով: Նախկին ամուսինները մեծացնում են չորս երեխաների՝ Նորթին, Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին։