«Սիրո, վստահության և անվերջանալի ընկերության նկար». Սալմա Հայեքն աստղային ընկերուհիների հետ լուսանկար է հրապարակել

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը գեղեցիկ լուսանկար է ցուցադրել կինոաշխարհի աստղեր Պենելոպա Կրուսի և Զոի Սալդանայի հետ: Աստղային մեքսիկուհին խոստովանել է, որ գնահատում է մտերիմ ընկերուհիների հետ հարաբերությունները, գրում է thevoicemag.ru-ն։

Հայեքը շնորհակալություն է հայտնել Պենելոպա Կրուսին և Զոի Սալդանային վստահության և սիրո համար՝ փաստացի հերքելով այն կարծրատիպը, թե շոու-բիզնեսում ընկերներ չկան. նրա երկարամյա ընկերությունը Պենելոպա Կրուսի հետ հակառակն է ապացուցում։ Աստղերի ընդհանուր ընկերուհին Զոի Սալդանան է։

Գեղեցիկ լուսանկարում դերասանուհիները քնքշորեն գրկել են միմյանց և ժպտում են։

«Սիրո, վստահության, հնարավորությունների և անվերջանալի ընկերության շրջանակ»,- մակագրել է Հայեքը կադրը։