Էշլի Օլսենն այն հայտնիներից է, ովքեր գերադասում են իրենց անձնական կյանքը գաղտնի պահել։ Պարզվում է՝ մի քանի ամիս առաջ նրա կյանքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել: Դերասանուհին առաջին անգամ մայր է դարձել:
Ըստ TMZ-ի ամերիկյան հրատարակության՝ Էշլին ու նրա սիրելին՝ Լուի Էյզները, տղա են ունեցել։ Նրանք իրենց որդուն տվել են Օտտո անունը։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, հունվարի սկզբին մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Էշլի Օլսենն ամուսնացել է նկարիչ Լուի Էյսների հետ։ Ըստ լուրերի՝ զույգը համեստ հարսանեկան արարողություն է անցկացրել ընտանիքի և ընկերների շրջապատում։ Սիրահարներն իրենք նախընտրում են չմեկնաբանել լուրերը։
