Տխուր լուրը գալիս է այնտեղից, որտեղ չէինք սպասում. The Weeknd-ը խոստովանել է, որ իր «Another One of Me» թրեքը իր կարիերայի վերջին երգն է։
Երգը ձայնագրվել է French Montana-ի և 21 Savage-ի հետ համագործակցությամբ, սակայն մնացել է չթողարկված։ Վերջերս կատարողը երգի մասին հայտարարել էր Վարշավայում կայացած համերգի ժամանակ, որտեղ երկրպագուներին հայտնել էր այդ լուրը։ «Սա կլինի իմ կարիերայի վերջին երգը. եթե Daft Punk-ը չվերամիավորվի», – գրել է The Weeknd-ը X-ում (նախկին Twitter): Daft Punk-ի հետ The Weeknd-ը ստեղծել է Starboy and I Feel It Coming-ը: Դժվար է հավատալ վերամիավորմանը, բայց երկրպագուները լիահույս են:
Ավելի վաղ գրել էինք, որ The Weeknd-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահայտնի արտիստ։