Ո՞ր հայ դերասանն է նկարահանվելու «Ինքնասպանների ջոկատ-2» ֆիլմում

Շուտով ռեժիսոր Ջեյմս Հանը երկրպագուների դատին կներկայացնի մեծ ճանաչում ձեք բերած «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի երկրորդ մասը:
Ռեժիսորն իր ինստագրամյան էջում ներկայացրել է ֆիլմում նկարահանվող դերասանների ամբողջական ցուցակն, ինչն առանձնահատուկ կերպով ուրախացրել է հայ կինոսերներին, որովհետև կարևոր դերերից մեկը բաժին է ընկել հայտնի դերասան Դավիթ Դաստմալչյանին։

35-ամյա դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դաստմալչյանը ճանաչված է Հոլիվուդում. նրան մեծ համբավ բերեց «Ուսուցիչը» ֆիլմը, որտեղ Դավիթը գլխավոր դերակատարն էր:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Ջեյմս Հանը, ներկայացնելով դերասանների անունները, հավելել է, որ պետք չէ նրանց հետ կապնվել՝ ակնարկելով, որ նրանց մեծ մասը կարող են «ողջ չմնալ» մինչև ֆիլմի ավարտը: