Քայնե Ուեսթը կոպտել է Քիմին դստեր պատճառով

Քիմ Քարդաշյանը գեղեցկության էտալոն է հանդիսանում միլիոնավոր մադրկանց համար։
Բազմաթիվ երկրպագուներ երազում են նրան նմանվելու մասին, սակայն նրանցից ամենամոլի երկրպագուն, ով խենթանում է Քիմի համար ու ամեն կերպ փորձում է կրկնօրինակել, Քարդաշյանի դուստրն է՝ Նորթը։
Փոքրիկն արդեն կրում է թանկարժեք ու բրենդային հագուստ, նա ամեն անգամ ներկայանում է նոր ու շքեղ սանրվածքներով և անգամ դիմահարդարվում է։
Սակայն Քիմը ոչ մի տարօրինակ բան չի տեսնում դրանում։ Գեղեցկուհին պնդում է, որ ինքն էլ է այդպիսին եղել Նորթի տարիքում։
Բայց դստեր նման պահվածքն ու Քիմի անհետևողականությունը շատ է զայրացրել ընտանիքի հայրիկին՝ Քայնե Ուեսթին, ով հենց ուղիղ եթերում՝ հեռուստածրագրերից մեկի շրջանակներում՝ կոպտել է Քիմին՝ ասելով, որ իրեն դուր չի գալիս այն, որ իր փոքր դուստրն արդեն շպարվում է։
«Միայն առիթների ժամանակ ես թույլ եմ տալիս Նորթին ներկել շուրթերը և օծանելիք օգտագործել։ Բայց քանի որ դրա պատճառով ես այժմ խնդիրներ ունեմ, այլևս նա չի օգտագործի ոչ մի կոսմետիկա», – հայտարարել է Քարդաշյանը։