Ինչ տեսք ունի Ժերար Պիկեի սիրելին լողազգեստով

Ժերար Պիկեն կարծես թե իրեն հիանալի է զգում նոր հարաբերություններում: Ավելի վաղ նրան նկատել էին սիրելիի հետ Բարսելոնայում ժամադրության ժամանակ։ Իսկ նախօրեին Ժերար Պիկեին ու Կլարա Չիա Մարտիին լուսանկարել են ծովափին։

Սիրահարները որոշել են համատեղ հանգիստն անցկացնել Խորվաթիայում։ Պապարացիները լուսանկարել են նրանց, երբ նրանք սերֆինգով զբաղվելիս են եղել։ 24-ամյա աղջիկը կանաչ բիկինիով էր (հարկ է նշել, որ նա հիանալի կազմվածք ունի): 36-ամյա Պիկեն ևս լավ մարզավիճակում է։ Հիշեցնենք, որ անցյալ աշնանը ֆուտբոլիստը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Անցած ամառ հայտնի դարձավ Շակիրայի և Ժերար Պիկեի բաժանման մասին։ Նրանք բաժանվել են 12 տարվա հարաբերություններից հետո։ Կոլումբիացի երգչուհին և «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հանդիպել են 2010 թվականին Waka Waka երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Ի դեպ, նրանք երբեք չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։