Սալմա Հայեկը ցուցադրել է կուրծքը

Դե, ո՞վ, եթե ոչ Սալմա Հայեկը, պարծենալու բան ունի։ Մենք արդեն սկսում ենք բարդույթներ ունենալ (կատակ է :))…

Դերասանուհին Instagram սոցցանցի իր աքաունթում լուսանկար է հրապարակել։ Նկարում նա կանգնած է ծովի ֆոնին՝ ձեռքը հենելով իրանին։ Նրան հիանալի սազում է կապույտ զգեստը, որը կապված է միայն գոտկատեղից՝ բացելով նրա ոտքերը և կուրծքը։ Տակից երևում է սև և սպիտակ բիկինին։ Իսկ երկու ոսկյա կախազարդերի օգնությամբ Սալման կերպարն էլ ավելի պայծառ է դարձրել:

Հիշեցնենք, որ այս ձմռանը Չենինգ Թաթումի և Սալմա Հայեկի մասնակցությամբ «Magic Mike. The Last Dance» ֆիլմի պրեմիերան կայացավ համաշխարհային կինովարձույթում։ Այս անգամ մերկապարող Մայքը բեմ է վերադառնում առանց գումարի մնալուց հետո։ Նա գնում է Լոնդոն մի հարուստ կնոջ հետ, ով նրան գայթակղիչ առաջարկ է անում…