Զարմանալի կլիներ, եթե 2023 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը չներկայացվեր Օսկարի։
Warner Bros. ստուդիան առաջադրում է ֆիլմը «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: Ռայան Գոսլինգը կարող է պայքարել երկրորդ պլանի լավագույն դերասանի արձանիկի համար։ Ֆիլմը կարող է նաև ստանալ Օսկար լավագույն օրիգինալ երաժշտության համար՝ Գոսլինգի «I’m Just Ken»-ը և Բիլլի Այլիշի «What Was I Made For?»-ը։ Համոզված ենք, որ ֆիլմը դատարկաձեռն չի հեռանա փառատոնից։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, «Բարբին» պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածները։ Պատմության մեջ Բարբիին վռնդում են Բարբիլենդից։ Այժմ նա ստիպված է գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր պատմություններ փնտրելու: Պետք է նշենք, որ ֆիլմը չափազանց սիրվեց։ Այն առաջատար է գրեթե բոլոր շուկաներում, որտեղ ներկայացված է։ Ֆիլմը Գրետա Գերվիգին դարձրեց նաև աշխարհում առաջին կինը, ով բեմադրել է նման կինովարձույթի հաջողություններ գրանցած ֆիլմ։