Ֆիլիպ Կիրկորովը պատմել է՝ ինչու է որոշել պլաստիկ վիրահատության դիմել

Ֆիլիպ Կիրկորովը որոշել է կրկին պլաստիկ վիրահատության դիմել։ Ինչպես պարզվեց, նման քայլի նրան հուշել են ծովափնյա անհաջող լուսանկարները, որոնք արվել են առանց արտիստի համաձայնության և հրապարակվել համացանցում։

Տգեղ լուսանկարները հունից հանել են հայտնիին, իսկ ավելի ուշ դարձել նրա արտաքին տեսքի փոփոխությունների դրդապատճառը: Վերջերս փոփ արքան Ռոսիա 1 հեռուստաալիքի «Մալախով» հաղորդաշարի հյուրն էր, որի եթերում խոստովանել է, որ երկար ժամանակ պայքարում էր իր բարդույթների դեմ, և մի քանի պլաստիկ վիրահատություններից հետո նա վերջապես կարող է իրեն թույլ տալ մերկանալ ծովափին։

Հիշեցնենք, որ արտիստն այժմ 56 տարեկան է, և նա ավելի քան երբևէ գոհ է իր արտաքինից։ Վիրաբույժ Թիմուր Խայդարովն օգնել է Ֆիլիպ Բեդրոսովիչին նոր տեսք ստեղծել։