Ո՞ւմ հետ է հանդիպում Էմիլի Ռատակովսկին

Վիճակախաղում կարծես ոսկե տոմս ունենք։ Տղաներ, բաց մի թողեք գեղեցկուհի Էմիլի Ռատակովսկիին գրավելու ձեր հնարավորությունը: Հատկապես, երբ պայմաններն այնքան էլ դժվար չեն…

Մոդելը համացանցում տեսանյութ է տարածել, որում ասում է, որ պատրաստ է հարաբերությունների մեջ մտնել յուրաքանչյուրի հետ, ով իրեն կհրավիրի ընթրիքի։ Սրանք են Էմիլին առաջ քաշած պահանջները։ Մենք կսպասենք աղջկա լուսանկարին հենց այդ օրվանից։

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ երեք ամիս ծանոթությունից հետո։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ 2021 թվականին նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգն ունեցել է որդի՝ Սիլվեստրը։ Իսկ անցյալ ամառ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Ասում են, որ բաժանման պատճառը Սեբաստիանի անվերջ դավաճանություններն են եղել։