Ինչպես է Թեյլոր Սվիֆթը կոտրում իր 12 000 դոլար արժողությամբ մատանին բոլորի աչքի առաջ

Կարծես թե Թեյլոր Սվիֆթը դեռ երկար կհիշի MTV Video Music Awards-ի արարողությունը։ Երգչուհին կոտրել է 12 հազար դոլար արժողությամբ իր վինտաժային Van Cleef & Arpels մատանու ադամանդե քարը:

Երգչուհու բեմ բարձրանալու ժամանակ լրագրողները նկատել են, որ մատանու վրայի ադամանդը բացակայում է։ Թեյլոր Սվիֆթը սկսել է փնտրել այն միջոցառման մյուս հյուրերի հետ միասին։ Դեռևս հայտնի չէ՝ ադամանդը գտնվել է, թե ոչ։ Բայց դերասանուհին after party-ին ներկայացել է առանց մատանու։

Ի դեպ, այդ օրը Թեյլոր Սվիֆթը արժանացել է մրցանակին «Տարվա տեսանյութ» անվանակարգում։ Հուսով ենք, որ սա գոնե մի փոքր կսփոփի նրան: