Քիմ Քարդաշյանը ներկայացել է կիսաթափանցիկ, փայլուն վարդագույն զգեստով

Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը թափանցիկ հագուստի սիրահար է: Ավելի վաղ նա ներկայացել էր նմանատիպ կոմբինեզոնով, իսկ այսօր որոշել է փոևձել զգեստը:

Մոդելն Ինստագրամ սոցցանցում ֆոտոշարք է հրապարակել, որում կեցվածք է ընդունում կիսաթափանցիկ փայլուն վարդագույն (բարբիքորը շարունակվո՞ւմ է) զգեստով։ Գլխավորը ոչ հասարակ, այլ շքեղ փոշով: Կերպարը հիանալի կերպով ընդգծում է Քիմի կազմվածքը։ Նա ամբողջապես փայլում է դրա մեջ՝ բառի բուն իմաստով:

Ի դեպ, ավելի վաղ թողարկվել էր «American Horror Story»-ի առաջին ամբողջական թրեյլերը, որում նկարահանվել է Քիմ Քարդաշյանը։ Սերիալի 12-րդ եթերաշրջանը կոչվում է Delicate: Այն կպատմի դերասանուհի Աննա Ալկոտի (Էմմա Ռոբերթս) մասին, ով ցանկանում է երեխա ունենալ։ Աղջիկը չի կարողանում հղիանալ, ուստի IVF է անում։ Արդյունքում նա վիժում է։ Սակայն նա զգում է, որ իր ներսում դեռ երեխա է մեծանում։ Եթարաշրջանի առաջին մասը կթողարկվի սեպտեմբերի 20-ին FX հեռուստաալիքով։