Քեյթ Միդլթոնը փոխել է ոճը

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը ցուցադրել է իր նոր սանրվածքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բրիտանական գահաժառանգի կինը արմատապես չի փոխել իր կերպարը: Նա երկար ժամանակ իր կողմից նախընտրելի կողային բացվածքը փոխարինել է մազափնջով, որի անվանումն անգլերենում հնչում է որպես curtain bangs և ներկել է մազերը։

Թագավորական ընտանիքի ոճաբան Լիզա Թալբոտը ասում է, որ Քեյթի նոր սանրվածքը նշան է, որ նա ցանկանում է հետևել թրենդներին և փոխվել ժամանակի հետ, քանի որ թագավորական ընտանիքը ևս զարգանում է:

Ուելսի արքայադուստրն իր նոր տեսքով ներկայացել է Մարսելի մարզադաշտ, որտեղ նա աջակցել է Անգլիային Արգենտինայի դեմ ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Քեյթ Միդլթոնը ցուցադրել է իր ֆիրմային խոպոպները իր սիրելի սպիտակ Alexander McQueen կոստյումով։