Շերը վերականգնել է հարաբերությունները իրենից 40 տարով փոքր ռեփերի հետ

Անցյալ տարեվերջին շշուկներ հայտնվեցին երիտասարդ ռեփերի հետ Շերի նոր սիրավեպի մասին։ Սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվեցին (կարծես թե ոչ վերջնականապես):

77-ամյա երգչուհին որոշել է վերադառնալ իր 37-ամյա ընկերոջ՝ Ալեքսանդր Էդվարդսի մոտ (այո, նա տղամարդուց 40 տարով մեծ է)։ Զույգին պապարացիները լուսանկարել են Կալիֆոռնիայի ռեստորանից ձեռք բռնած դուրս գալիս: Իրենց արտաքին տեսքի համար սիրահարներն ընտրել են total black look-եր։

Շերի կյանքում շատ սիրավեպեր են եղել։ «Ես մի փոքր ավելի քիչ տղամարդ եմ ունեցել, քան Կլեոպատրան», – մի անգամ խոստովանել է աստղը Դևիդ Լետերմանի շոուում: 16 տարեկանում նա ծանոթանում է պրոդյուսեր Սոնի Բոնոյի հետ (նրանց հարաբերությունները արագ վերածվում են սիրո)։ Ամուսնության ընթացքում նրանք դուստր են ունեցել՝ Չաստին, սակայն զույգը շուտով բաժանվել է։ Իսկ արդեն 1975 թվականին նա ծանոթանում է երաժիշտ Գրեգ Ալմանի հետ։ Նույն տարում նա ամուսնանում է նրա հետ, բայց ինը օր անց ամուսնալուծության հայց ներկայացնում՝ որպես պատճառ նշելով ամուսնու ալկոհոլից և թմրանյութերից կախվածությունը։ Մեկ տարի անց նա որդի ունեցավ՝ Էլայա Ալմանին։ Դրանից հետո նա այլևս չի ամուսնացել։