Սալմա Հայեկը ներկայացել է կարմիր կաշվե զգեստով

Կարծես թե Սալմա Հայեկը սկսել է կամաց-կամաց հեռանալ լողազգեստներով ամառային լուսանկարներից ու «մխրճվել» շքեղ երեկոյան զգեստների մթնոլորտ։ Եվ մենք տպավորված ենք:

Մենք արդեն գրել ենք, որ կարմիրը սեզոնի ամենանորաձև գույնն է, իսկ Սալմա Հայեկը աջակցել այս թրենդին: Ինստագրամ սոցցանցում դերասանուհին ֆոտոշարք է հրապարակել, որում կեցվածք է ընդունում կարմիր կաշվե զգեստով։ Նրա մազերը ետ քաշված են կոկիկ փնջի մեջ, ականջներին փայլում են վառ նարնջագույն ականջօղերը, իսկ ոտքերին էլեգանտ արծաթագույն կրունկով կոշիկներ են:

Հիշեցնենք, որ այս ձմռանը կայացավ Չենինգ Թաթումի և Սալմա Հայեկի մասնակցությամբ «Magic Mike. The Last Dance» ֆիլմի պրեմիերան համաշխարհային կինովարձույթում։ Այս անգամ մերկապարող Մայքը բեմ է վերադառնում առանց փողի մնալուց հետո։ Նա գնում է Լոնդոն մի հարուստ կնոջ հետ, ով նրան գայթակղիչ առաջարկ է անում…