Արիանա Գրանդեն և Դալթոն Գոմեսը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել։ Ի դեպ, դա տեղի է ունեցել երգչուհու նոր սիրավեպի մասին հայտնի դառնալուց երկու ամիս անց. նա այժմ հանդիպում է դերասան Իթան Սլեյթերի հետ, ով խաղում է Բրոդվեյի թատրոնում։
«Նրանք իսկապես հոգ էին տանում և հարգում միմյանց ամեն քայլափոխի», – TMZ-ին պատմել է աղբյուրը: Հրատարակչությունը հայտնել է նաև, որ Արիանայի փաստաբան Լորա Վասերը որպես ամուսնալուծության պատճառ նշել է «անհաշտելի տարաձայնությունները»։
Հիշեցնենք, որ Արիանան և Դալթոնը հանդիպել են 2020 թվականի սկզբին։ Երգչուհին ընտրրել էր նոր առանձնատուն և կապ հաստատել այն գործակալության հետ, որտեղ աշխատում էր Գոմեսը։ Նրանք առաջին անգամ միասին հայտնվել են Stuck With U երգի տեսահոլովակում նույն թվականի մարտին։ 2021 թվականի մայիսի 15-ին զույգը պաշտոնապես օրինականացրեց իրենց հարաբերությունները։ Ըստ երևույթին, նրանք հունվարին բաժանվել են բարեկամաբար և ասել են, որ առանձին են ապրում: Մայիսին Արիանան և Դալթոնը որոշել են իրենց միությանը ևս մեկ հնարավորություն տալ։ Նրանք երկու շաբաթ միասին են անցկացրել, բայց ի վերջո բաժանվել են։
