Սնուփ Դոգի երևանյան համերգի կազմակերպիչները հայտարարություն են տարածել (լուսանկար)

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել սեպտեմբերի 23-ին սպասվող Սնուփ Դոգի մենահամերգը:

Ռեփերի երևանյան համերգի կազմակերպիչները հայտարարություն են տարածել: 
«Հարգելի օգտատերեր: Տեղեկացնում ենք, որ «Doping Space» ընկերությունը հայտարարություն է տարածելու սեպտեմբերի 23-ին կայանալիք առաջիկա համերգի վերաբերյալ: Խաղաղություն բոլորին»,- գրված է հայտարարության մեջ:

Հայտնի ռեփերի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ Հրազդան մարզադաշտում։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հրետանակոծություն է սկսել Արցախում։ Վիրավորների ու զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ։