Ինչ տեսք ունի Հեյլի Բիբերը կարճ կապույտ մազերով

Վերջերս Հեյլի Բիբերը կիսվել է առանց դիմահարդարման լուսանկարով։ Եվ եթե մենք սովոր ենք դրան, ապա նրան կապույտ մազերով տեսնելը մի փոքր անսպասելի էր…

Ինստգրամ սոցցանցում աղջիկը լուսանկար է հրապարակել, որում մեզ շատ արտասովոր կերպարով է ներկայացել։ Մենք նույնիսկ սկզբում չճանաչեցինք նրան: Հեյլին լուսանկարն արել է հայելու առաջ՝ օգտագործելով Nikon-ի տեսախցիկը: Նա կեցվածք է ընդունել սպիտակ շապիկով և մուգ կապույտ սվիտերով՝ տեսքը լրացնելով ոսկե ժամացույցով և ականջօղերով, մատանիով և վզնոցով։ Բայց սա չէ ամենևին էլ ուշագրավը… Մոդելի մազերը կապույտ բոբ սանրվածքով են։

Հիշեցնենք, որ Հեյլին և Ջասթինը ամուսնացել են 2018 թվականին։ Երգիչը աղջկան ամուսնության առաջարկություն է արել իրենց հարաբերությունների մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց։ Նրանք մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են ծնող դառնալ։ Սակայն վերջերս տված հարցազրույցում Հեյլին խոստովանել է, որ վախենում էր երեխա ունենալ։