Հայտնի է դարձել Euphoria-ի աստղ Անգուս Կլաուդի մահվան պատճառը

LOS ANGELES, CALIFORNIA - JANUARY 05: Angus Cloud attends HBO's "Euphoria" Season 2 Photo Call at Goya Studios on January 05, 2022 in Los Angeles, California. (Photo by Jeff Kravitz/FilmMagic for HBO)

«Էյֆորիայի» աստղ Անգուս Քլուդը կյանքից հեռացավ այս ամառ: Նա մահացել էր հոր մահից մեկ շաբաթ անց։ Հայտնի է դարձել նրա մահվան պատճառը։

Ըստ TMZ-ի՝ դերասանը խառնել է մի քանի անօրինական նյութեր, ինչը «պատահական չափից մեծ դոզա» է առաջացրել։ Խոսքը ֆենտանիլի, կոկաինի, մետամֆետամինի և այլ ապօրինի նյութերի համակցության մասին է։

Հիշենք, որ Անգուս Կլաուդը հայտնի դարձավ հանրահայտ «Էյֆորիա» հեռուստասերիալում իր դերով, որտեղ նա մարմնավորում էր Ֆեսկո անունով ապօրինի նյութերի վաճառողի դերը։ Հանրահայտ նախագծի թողարկումից հետո նա բազմիցս հայտնվել է սկանդալների մեջ՝ նրան կա՛մ մեղադրել են բռնաբարության մեջ, կա՛մ նախատել են ոչ պրոֆեսիոնալիզմի համար։ Միևնույն ժամանակ, նա կարողացել էր գրավել հեռուստադիտողների սրտերը և հավաքել իր երկրպագուների բազան։