Քլոե Քարդաշյանը ցուցադրել է մաշկի քաղցկեղի վիրահատության հետևանքները

Ամերիկացի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում ցույց է տվել, թե ինչ հետքեր են մնացել մաշկին քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Մասնավորապես, երկու երեխաների մայրը կիսվել է 2022 թվականի հոկտեմբերին մելանոմայի հեռացման վիրահատությունից հետո այտի վրա մնացած հսկայական փոսի լուսանկարներով։

Նրա խոսքով՝ վիրաբույժներն ամեն ինչ արդյունավետ են արել, և այժմ ինքը առողջ է՝ հավելելով, որ մոտ մեկ տարի է՝ սպասում է խոռոչի հետ ինչ-որ բան անելու համար։ Իսկ այժմ, ստանալով իր բժշկի թույլտվությունը, Քլոեն կոսմետիկ ներարկումներ կկատարի՝ մաշկի այս հատվածում ծավալը մեծացնելու համար։

«Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ սարսափելի էր, երբ դեմքիս մաշկի քաղցկեղ հայտնաբերվեց, ես ստիպված էի հեռացնել ուռուցքը, որը այտիս վրա էր, և այն հետք թողեց: Ես ընդհանրապես չեմ բողոքում, բայց ինչ էլ որ լինի՝ «ավելի լավ է, քան մելանոման», – գրել է նա:

Այնուամենայնիվ, Քարդաշյանների ընտանիքի անդամը նշել է, որ ֆիլերը հավերժ չէ, և այտերի ներարկումն այժմ «միշտ կլինի մի բան», որը նա պետք է անի իր գեղեցիկ տեսքը պահպանելու համար:

Նա նաև կոչ է արել իր երկրպագուներին պարբերաբար ստուգվել մաշկի քաղցկեղի համար: