Քիմ Քարդաշյանի և NFL-ի սուպերաստղ Օդել Բեքհեմ կրտսերի սիրավեպի մասին վերջերս լուրեր էին շրջանառվում, իսկ այսօր Քիմը կիսվել է նոր լուսանկարներով։
Այսպիսի թենիսի խաղ նախկինում դժվար թե տեսած լինեք: Քիմն Ինստագրամ սոցցանցում կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցում թենիսի կորտում կեցվածք է ընդունել տաք վարդագույն բիկինիով։ Ի դեպ, սա նույն Chanel-ի լողազգեստն է, որի արժեքը հայտնի էր դարձել ավելի վաղ։ Արտաքին տեսքը համալրվել է նույն գույնի պայուսակով, բիկինիին նույնական պրինտով բաճկոնով և արևային ակնոցով։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նախկինում ամուսնացած է եղել Քանյե Ուեսթի հետ։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են անցյալ աշնանը։ Նախկին ամուսիններն ունեն չորս երեխա՝ Նորթ, Սեյնթ, Չիկագո և Փսալմ: Երաժշտից բաժանվելուց հետո Քիմը հանդիպում էր Փիթ Դևիդսոնի հետ։ Սակայն նրանց սիրասիրավեպը երկար չտևեց՝ ինը ամիս անց նրանք բաժանվեցին։





