Այս գարնանը հայտնի դարձավ Վենսան Կասելի և Թինա Կունակիի բաժանման մասին։ Բաժանման մասին լուրերը հայտնվեցին այն բանից հետո, երբ դերասանը չշնորհավորեց մոդելին ծննդյան 26-ամյակի կապակցությամբ և չհայտնվեց աստղի տոնակատարությանը: Ամռանը Թինային ամուսնալուծության լուրից հետո առաջին անգամ նկատել են անծանոթի գրկում։ Սակայն, դատելով նրանից, թե ինչ են գրում այժմ տաբլոիդները՝ մոդելը նոր սեր ունի։ Այո, Վենսնաը ևս երկար չի տառապել:
Համացանցում լուրեր են պտտվում, որ Թինան հանդիպում է լուսանկարիչ Վիկտոր Սանտյագոյի հետ։ Նրանց նույնիսկ միասին են տեսել Փարիզում զբոսնելիս (ներողություն, լուսանկարներ չկան)։ Իսկ հոլիվուդյան աստղը սիրավեպ է սկսել մի բրազիլուհու հետ, ով իրենից փոքր է 30 տարով և շատ նման է իր նախկինին։
Հիշեցնենք, որ աստղերն ամուսնացել են 2018 թվականին, իսկ 2019 թվականի ապրիլին ծնվել է նրանց դուստրը՝ Ամազոնը։ Տաբլոիդները գրել են, որ Թինան դժվարությամբ է տարել բաժանումը և որ նրա «սիրտ կոտրած» է (ըստ երևույթին, այլևս ոչ…): Ի դեպ, բաժանման պատճառը դեռևս հայտնի չէ։


