Սելենա Գոմեսը նոր սիրավեպի մասին խոսակցություններ է հրահրել

Ամռան ընթացքում լուրեր էին պտտվում, որ Սելենա Գոմեսը հանդիպում է Shameless-ի աստղ Ջերեմի Ալեն Ուայթի հետ: Սակայն լուրերի հրապարակումից անմիջապես հետո նրան նկատել են նախկին կնոջ հետ։ Վերջերս տաբլոիդները գրել էին նաև, որ դերասանուհին սիրավեպ է սկսել պրոդյուսեր և դիջեյ Ֆրեդ Գեյնի հետ։ Իսկ նախորդ օրը նրան նկարահանել են անծանոթ տղամարդու հետ։

Սելենա Գոմեսը հիանալի ժամանակ է անցկացնում Փարիզում։ Պապարացիները նրան լուսանկարել են անծանոթի ընկերակցությամբ։ Լուսանկարում երևում է, որ տղամարդը գրկել է նրան։ Հարկ է նշել նաև, որ նա շատ երջանիկ տեսք ուներ։

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր Ջասթին Բիբերի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 2010 թվականին։ Աստղերը բաժանվեցին, հետո նորից միացան մինչև 2017թ.: 2018 թվականի ամռանը երգիչը Հեյլիին ամուսնության առաջարկություն է արել։ Սելենան դժվարությամբ է բաժանվել արտիստից՝ նրանից բաժանվելուց հետո հայտնվելով վերականգնողական կենտրոնում։