Ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը՝ Մեթ Դեյմոնը, 52 տարեկանում (ի դեպ, հոկտեմբերի 8-ին նա կդառնա 53 տարեկան) պարզապես անհավանական տեսք ունի։
Օրերս դերասանին լուսանկարել են կնոջ՝ Լուսիանայի հետ Մայամիի ծովափին հանգստանալիս։ «Օպենհայմերի» աստղը կրում էր երկար սև շորտեր և արևային ակնոց, մինչդեռ նրա կինը ներկայացել է կապույտ բիկինիով և գլխարկով:
Մեթ Դեյմոնն ու Լուսիանա Բարոզոն ծանոթացել են 2003 թվականին։ Զույգը ամուսնացել է 2005 թվականին։ Նրանք միասին մեծացնում են երեք դուստրերի։
