«Հարրի Փոթերի» աստղ Բոնի Ռայթն առաջին անգամ մայր է դարձել

Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Բոնի Ռայթը, ով մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, առաջին անգամ մայր է դարձել՝ նա և իր ամուսին Էնդրյու Լոկոն դուստր են ունեցել։ Այս մասին դերասանուհին հայտնել է սոցցանցերում։

Աղջկան անվանել են Էլիո Օուշեն։ «Մենք բոլորս առողջ և երջանիկ ենք, ես և Էնդրյուն շատ ենք սիրում մեր արևին»,- գրել է նա աղջկա լուսանկարի տակ։

Բոնի Ռայթը և Էնդրյու Լոկոկոն ամուսնացել են անցյալ տարվա գարնանը Սան Խուան Կապիստրանոյում։ Բոնիի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի. դերասանուհին չի սիրում մանրամասներով կիսվել երկրպագուների հետ: