Ավելի քան մեկ տարի առաջ Բրյուս Ուիլիսի մոտ ախտորոշվել էր դեմենցիա, և դրանից հետո դերասանը գրեթե դուրս չէր գալիս տնից։ Օրերս հոլիվուդյան դերասանի կինւ հայտնել է, որ դերասանի վիճակը գնալով վատանում է։ «Այն, ինչ ես սովորում եմ, այն է, որ դեմենցիան դժվար է: Դժվար է այն այն անձի համար, ում մոտ հիվանդությունն ախտորոշվել է: Դա նաև ծանր է ընտանիքի համար»»,- խոստովանել է Էմմա Հեմինգը Today շոուի ժամանակ: Հարցազրույցի հրապարակումից գրեթե անմիջապես հետո պապարացիները լուսանկարել են Բրյուսին, երբ նա իր մեքենայով ինչ-որ տեղ է գնալիս եղել: Հուսով ենք, որ նա հնարավորինս լավ է:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, այս ձմռանը Բրյուս Ուիլիսի կինը հայտնել էր, որ դերասանը տառապում է ճակատային ժամանակավոր դեմենցիայով։ Էմմա Հեմինգ-Ուիլիսն ասել էր, որ ամուսնու վիճակը աստիճանաբար վատանում է, և արդյունավետ բուժում չկա: Ընդ որում, այս հիվանդությամբ մարդիկ ապրում են միջինը մոտ 5-7 տարի։ Իսկ 2022 թվականի մարտի 30-ին հայտնի դարձավ, որ հոլիվուդյան աստղը գնում է թոշակի։