Քրիստինա Ասմուսը կոտրել է ոտքը

Քրիստինա Ասմուսի կյանքում վերջին շրջանում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում։ Ընդ որում՝ և՛ լավ, և՛ վատ…

Աստղն Ինստագրամ սոցցանցում բաժանորդներին հայտնել է, որ կոտրել է ոտքը։ Միջադեպը տեղի է ունեցել Վիբորգում նկարահանման հրապարակում, երբ Քրիստինան բարձր տեղից ցատկել է վնասված ոտքի վրա։ Բայց դա չի խանգարել նրան, և նա ավարտել է իր նկարահանումը այս ծանր վնասվածքով և միայն հետո գնացել հիվանդանոց: «Եվ հետո ամեն ինչ կարծես մշուշի մեջ է՝ մեծ կապույտ ոտք, ռենտգեն, գիպս և մի քանի բժիշկների խոսքեր, որ առանց վիրահատության ճանապարհ չկա…»,- խոստովանել է դերասանուհին։

Ի դեպ, ավելի վաղ դերասանուհին և Ռոման Եվդոկիմովն առաջին անգամ միասին էին հայտնվել։ Վերջերս Քրիստինա Ասմուսը խոստովանել է, որ ընտանեկան բռնության է ենթարկվել։ «Մեկուկես տարի ես հարաբերությունների մեջ էի դաժան մոլագարի հետ։ Նա խելագարի պես ծեծեց ինձ»,- ասել է նա YouTube-ի «Wire» ալիքի փոդքաստում:

Հիշեցնենք, որ «Интерн»-ի աստղը նախկինում ամուսնացած է եղել Գարիկ Խարլամովի հետ։ 2020 թվականի հունիսին նրանք հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Զույգը բաժանվել է ութ տարվա ամուսնությունից հետո։