Քայլի Ջենները փոխել է սանրվածքը

Մենք բոլորս հիշում ենք լեգենդար շտրիխ կոդ սանրվածքը, որով ավելի վաղ ներկայացել էր Քիմ Քարդաշյանը: Իսկ այժմ Քայլի Ջենները ուշադրություն է գրավել իր նոր կերպարով։

Քայլի Ջենները հայտնվել է Փարիզում Նորաձևության շաբաթվա ընթացքում Acne Studios-ի ցուցադրության ժամանակ ուշագրավ տեսքով։ Մոդելը դուրս է եկել երկար, կիպ կարմիր զգեստով, որը հիանալի ընդգծում էր նրա կազմվածքը։ Աղջկա մազափունջը գրավել է բոլորի ուշադրությունը։ Անսովոր, բայց ոճային և տպավորիչ:

Հիշենք, որ երկար ժամանակ համացանցում լուրեր էին պտտվում, որ Քայլին ու Թիմոթին հանդիպում են, ինչին մենք, իհարկե, չէինք հավատում։ Եվ այսպես, սեպտեմբերի սկզբին աստղերը հաստատեցին այդ լուրեը՝ զույգին լուսանկարել էին Բեյոնսեի համերգին համբուրվելիս։ Այժմ սիրահարներն ակտիվորեն միասին են հայտնվում հանրության առաջ և չեն թաքցնում իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։