«Տիտան» սուզանավի խորտակման մասին ֆիլմ կնկարահանվի

Ամերիկյան MindRiot Entertainment ընկերությունը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի «Տիտան» սուզանավի խորտակման մասին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Սպասվում է, որ ֆիլմը կներկայացնի ոչ միայն ջրի խորքում տեղի ունեցած աղետը, այլև դրան նախորդող օրերը, ինչպես նաև ողբերգության հետևանքները։  ՏԱՍՍ-ը գրում է, որ արդեն ընտրվել են ֆիլմի պրոդյուսերներն ու սցենարիստները։ Կինոռեժիսորները մտադիր են նկարահանումների ընթացքում հավատարիմ մնալ իրական իրադարձություններին։

Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի  բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:

Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Նրանք բոլորը համարվում են մահացած։