Քենդալ Ջեններն ու Bad Bunny-ն նկարահանվել են Gucci-ի համար

Վերջերս Քենդալ Ջեներն ու Bad Bunny-ն դադարել են թաքցնել իրենց հարաբերությունները և հաճախ են հանրությանը միասին ներկայանում։ Բայց իրադարձությունների նման շրջադարձի չէինք սպասում…

Աստղային զույգը նկարահանվել է Gucci-ի գովազդային արշավում։ Նկարահանումները տեղի են ունեցել օդանավակայանում, կադրերում զույգը միասին բարձրանում է շարժասանդուղքի վրա կամ զվարճանում ֆիրմային պայուսակների կույտի վրա։

Հիշեցնենք, որ Քենդալ Ջեների և Bad Bunny-ի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի դարձավ փետրվարին։ Այնուհետեւ DeuxMoi պորտալը հայտնել է, որ մի քանի ներկաներ նկատել են զույգին համբուրվելիս։