Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Ցենսորին, պարզվում է՝ քրեական հեղինակության դուստր է

Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Ցենսորին, ում հետ նա ամուսնացել է այս տարվա սկզբին՝ Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծությունից հետո, պարզվում, որ քրեական հեղինակության դուստր է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նրանց ընտանիքը ծագումով Իտալիայից է, բայց գաղթել է Ավստրալիա, որտեղ ծնվել է Բիանկան։ Բիանկայի հայրը՝ 69-ամյա Էլիա «Լեո» Սենսորին, բանտում էր թմրանյութեր և զենք պահելու համար, իսկ 1990-ականներին նրան կասկածում էին նաև սպանության մեջ, ինչի պատճառով էլ համաձայնվել է ոստիկանական պաշտպանությանը։ Իսկ Բիանկայի հորեղբայրը՝ Էրիս Սենսորին, գանգստեր է, ով հայտնի է որպես «Մելբուռնի Ալ Կապոնե»։

Նրա մեկ այլ հորեղբայր՝ հոր ավագ եղբայր Էդմոնդոն, որը հայտնի է որպես «Էդի Կապոնե», նույնպես ունի մի շարք դատվածություններ, այդ թվում՝ ոստիկանների վրա հարձակում, գողություն և սպառնալիքներ: Նա Մելբուրնի խոշոր կարտելի անդամ էր, որը զբաղվում էր խաղային ավտոմատներով և թմրանյութերի առուվաճառքով:

Ինքը՝ Բիանկան, երբեք հրապարակավ չի խոսել իր ընտանիքի մասին։ Հրատարակության տվյալներով՝ Քանյե Ուեսթն արդեն ծանոթացել է կնոջ ընտանիքին համատեղ հանգստի ժամանակ։