Ոգեշնչվելով «Գահերի խաղ» սերիալից՝ գործել են 90 մետրանոց գոբելեն

Իռլանդական տուրիստական կազմակերպության պատվերը ստանալուց հետո, պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, ոգեշնչվելով «Գահերի խաղ» հեռուստասերիալից, 90 մետրանոց գոբելեն է գործել, որը հիացրել ու ապշեցրել է սերիալի սիրահարներին։
90 մետրանոց գոբելենի բովանդակությունը հորինված Վեստերոս մայրցամաքի բնակիչների կյանքի ամենահետաքրքիր դրվագներն է ներկայացնում։
Աշխատանքը կփակցվի Բայեի 70 մետր երկարությամբ գոբելենի կողքին, որը գործել են 11-րդ դարում․ այն նկարագրում է Անգլիայի նվաճման և Հասթինգսի ճակատամարտի իրադարձությունները։
«Բացառիկ հնարավորություն ենք ունենում համեմատել երկու աշխատանքները՝ տեսնելով պատմության մեջ որոշակի նմանություն», – ասել է թանգարանի տնօրեն Անտոան Վերնեյը։
Նա նշել է, որ հնագույն գոբելենի հիմքում ընկած է գրավման թեման, սերիալի հիմքում նույնպես «իշխանության համար կռիվն է»։