Քիմ Քարդաշյանը խոստովանել է՝ ինչ հիվանդությամբ է իրականում տառապում

«Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոու ծրագրի շրջանակներում պարզվել էր, որ Քիմ Քարդաշյանը տառապում է անբուժելի հիվանդությամբ՝ գայլախտով։ Գայլախտը քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։
Տեսնելով հուզված Քիմին՝ բժիշկը խորհուրդ էր տվել նրան կրկնել անալիզները, որովհետև երբեմն դրանց պատասխանները սխալ են լինում։
Բարեբախտաբար, հետազոտությունը պարզել է, որ Քարդաշյանը չի տառապում գայլախտով: Պարզվել է, որ գեղեցկուհին այլ հիվանդություն ունի։

Քարդաշյանի մոտ հայտնաբերել են փսորիատիկ արթրիտ։ Այն hոդերի և ողնաշարի խրոնիկական բորբոքային հիվանդություն է:
Այն այնքան էլ անվնաս չէ, որքան կարող է թվալ: Պարզվում է՝ դրա առկայությունը ավելի հավանական է դարձնում որոշ հիվանդությունների առաջացումը՝ սիրտ-անոթային հիվանդություններից միչև դիաբետ և աչքի հիվանդություններ:

«Ցավը գալիս և անցնում է, ես կարող եմ դրան դիմադրել և այն չի կարող ինձ խանգարել»,-ասել է Քարդաշյանը՝ իմանալով իր հիվանդության մասին հեռուստանախագծի շրջանակներում: