Քևին Հարթից պահանջում են 60 միլիոն դոլար ինտիմ տեսանյութի հրապարակման համար

Մոդել Մոնիտա Սեբեգը դատական հայցով հանդես է եկել դերասան Քևին Հարթի դեմ, ում մեղադրել է սեռական հարաբերությունների ժամանակ իրեն գաղտնի նկարահանելու և այդ ինտիմ տեսանյութը հրապարաելու մեջ:
Աղջիկը պահանջել է 60 միլիոն դոլար բարոյական վնասի փոխհատուցում: Մոդելի պնդմամբ՝ այդ ամենը տեղի է ունեցել 2017 թվականին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Քևինը խոստովանել է, որ դավաճանել է իր կնոջը, երբ վերջինս հղի էր:
Իրավաբանների պնդմամբ՝ Քևինի հաղթանակի շանսերը չափազանց փոքր են:
Վերջին շրջանում անհաջողությունները հետապնդում են դերասանին: Դերասանի մեքենան բախվել էր փայտե պատնեշին, ինչի հետևանքով Քևինը լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դերասանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել: Նրա մտերիմները մտահոգ են, որովհետև դատական այս գործընթացն ու լարվածությունը էլ ավելի են բարդացնում Քևինի առողջական վիճակը: