Ադելի շատ ճոխ ամառանոցն ապշեցրել է երկրպագուներին

Աշխարհահռչակ երգչուհի Ադելն օրեր առաջ գնել է իր համար շքեղ ամառանոց, որի արժեքը 10 միլիոն դոլար է։
Ճոխ առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսում։ Գեղեցիկ ամառանոցն ունի 3 հյուրասենյակ, 9 ննջասենյակ և 10 լոգարան։ Իսկ ամառանոցի դիմաց լողավազանն է։
Այս ամառանոցը միշտ լավ վիճակում պահելու համար Ադելը վարձել 4 աշխատակցի, ովքեր հետևելու են առանձնատան մաքրությանն ու ներքին գործերին։
Ինքը՝ երգչուհին, խոստովանում է, որ այդտեղ կկարողանա հանգստանալ տարվա մեջ 2 կամ 3 անգամ։
Երկրպագուներն ապշել են՝ ինչպես կարելի է ծախսել այդքան մեծ գումարներ մի տան համար, որտեղ տարվա մեջ կարելի է անցկացնել 10 կամ 15 օր։
Հայտնի երգչուհի դառնալուց հետո Ադելը բավականին հաճախ է իրեն նման ճոխություններ թույլ տալիս։
Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ իր մանկության և պատանեկության տարիներին ընտանիքն այդքան էլ ապահոված չի եղել։
Միգուցե այսպես երգչուհին ցանկանում է լրացնել այն բացը, որը թողել են այդ տարիները։