Ռիհաննան ներկայացել է «մանուշակագույն» կերպարով

Ռիհաննան մասնակցել է Puma x Fenty Creeper Phatty սպորտային կոշիկների պրեզենտացիային, որի գովազդային արշավում էր նկարահանվել վերջերս։ Երգչուհին երկուշաբթի օրը Հոլիվուդում կայացած միջոցառման ժամանակ կարմիր գորգի վրա է կեցվածք ընդունել պապարացիների համար։

Երգչուհին, ով վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել, կրել է մանուշակագույն կաշվե բաճկոն՝ մորթյա թևերով և լայն ջինսեր։ 35-ամյա Ռիհաննան իր տեսքն ամբողջացրել է մանուշակագույն աչքերի դիմահարդարմամբ և բրենդի նոր շարքից սպորտային կոշիկներով։

Ռիհաննան Fenty x Puma-ի կրեատիվ տնօրենն է 2014 թվականից։ Սեպտեմբերին երգչուհին վեց տարվա դադարից հետո առաջին անգամ նկարահանվեց ապրանքանիշի համար. նա մոդելավորեց Avanti սպորտային կոշիկները, որը թողարկվել էր Puma-ի կողմից 2001 թվականին և հայտնվեց գովազդային արշավում՝ նշելու Fenty x Puma Avanti-ի մեկնարկը: Աստղի համագործակցությունը սպորտային ապրանքանիշի հետ դադարեցվել է 2017 թվականին, քանի որ նա մշակել է իր Fenty Beauty և Savage x Fenty ապրանքանիշերը: