Արամ Խաչատրյան համերգասրահում րոպեներ առաջ վերջին հրաժեշտը տվեցին երգիչ Արա Մարտիրոսյանին:
Երգչի հարազատները, ընկերները և երկրպագուները «Հերիք է սիրտ» երգի ներքո և ծափահարություններով «ճանապարհեցին» երգչին:
Հիշեցնենք, որ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:














