Մեգան Մարքլը նկարահանվել է Clevr Blends էթիկական ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում, որն արտադրում է սուրճի, մաչայի և թեյի համով լուծվող ըմպելիքներ: Տեսանյութը հայտնվել է ապրանքանիշի Instagram-ում։ Սասեքսի դքսուհին ոչ միայն Clevr Blends արտադրանքի երկրպագու է, այլ նաև մասնավոր ներդրող ընկերությունում. 2020 թվականի մամուլի հաղորդագրության մեջ Մարքլը նշել է, որ ցանկանում է աջակցել «կրքոտ կին ձեռներեց» Հաննա Մենդոզային, ով հիմնադրել է էթիկական ապրանքանիշը։
Տեսանյութում բրենդի հիմնադիրը շրջում է գրասենյակում և ներկայացնում իր թիմին, որի կազմում է Մեգան Մարքլը:
Մեգան Մարքլն արդեն նկարահանվել էր ապրանքանիշի տեսահոլովակում այս տարվա մարտին, որտեղ նա խմիչք է համտեսել բրենդի հիմնադրի խոհանոցում: Մենդոզան այն ժամանակ նշել է, որ իրենք շատ բան են պարտական դքսուհուն, ով այնքան է հավանել Clevr Blends-ը, որ նա «քրքումով լատտե» է ուղարկել իր ընկերներին, այդ թվում՝ Օփրա Ուինֆրիին։
«Մենք այնքան շատ ենք պարտական Մեգանին: Երեք տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Ոչ այլ ոք, քան Սասեքսի դքսուհի Մեգանը, սկսեց խմել մեր լատեները: Նա ոչ միայն սիրում էր մեր արտադրանքը, այլև հետաքրքրվում էր կանանց թեման բիզնեսում և կայուն արտադրությունում: Արդյունքում նա դարձավ ոչ միայն ներդրող, այլ նաև ընկերության խորհրդական»: Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը հայտնվեց գովազդում, ապրանքանիշն անմիջապես վաճառեց բոլոր ապրանքները, որոնք նախատեսված էին երկու ամսվա վաճառքի համար։ Ինչպես գրել է Daily Mail տաբլոիդը, գրառումը կարող էր արժենալ 1 մլն դոլար, սակայն դարձավ «պատմության մեջ ամենաթանկ անվճար գովազդը»։















