Լուսանկարներ Ֆեոդոր Բոնդարչուկի գաղտնի պսակադրությունից

Երկար ժամանակ է, ինչ բոլոր լրատվամիջոցները քննարկում էին Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի սկանդալային հարսանիքը:
Հասարակության ուշադրությունը սևեռված էր խենթ սիրահարների կողմը, և շատերը չիմացան էլ, որ օրերս տեղի է ունեցել Ֆեոդոր Բոնդարչուկի և Պաուլինա Անդրեևայի գաղտնի պսակադրությունը:
Սիրահար զույգերը ոչ միայն ոցանկացել էին զերծ մնալ ավելորդ ուշադրությունից, լրագրողներից ու պապարացիներից, այլ նաև որոշել են նշել իրենց ամուսնության արարողությունը միայն շատ մտերիմ ու հարազատ մարդկանց ընկերակցությամբ՝ կազմակերպելով չափազանց համեստ հավաքույթ:
Նորապսակները բոլոր հյուրերին խնդրել են չհրապարակել ոչ մի լուսանկար սոցիալական ցանցերում, սակայն նրանց խնդրանքը բոլորը չէ, որ կատարել են:
Համացանցում են հայտնվել նրանց ամուսնությունից բացառիկ լուսանկարներ: Տեսնելով, որ գաղտնիությունը խափանված է, Պաուլինան ինքն է որոշել գեղեցիկ լուսանկար հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ուրախացնելով երկրպագուներին:Կադրում Պաուլինան գտնվում է Սանկտ Պետերբուրգի Յուսուպովյան պալատի սրահներից մեկում։