Աստղերը քննադատել են Ալյոնա Կրավեցի՝ գերեզմանում արված ֆոտոշարքը

Ալյոնա Կրավեցը այցելել է գերեզմանատուն՝ Յուլյա Նաչալովայի շիրմին՝ տանելով իր հետ վարդերի մի մեծ փունջ: Ալյոնան որոշել է լուսանկարվել այնտեղ և հրապարակել է դրանք իր ինստագրամյան էջում: Սակայն Ալյոնայի այս մտահաղացումն առաջացացրել է ոչ միայն ինստագրամյան հետևորդների, այլ նաև աստղերի զայրույթն ու քննադատությունների պատճառ է դարձել:
«Անկեղծ ասած, Կրավեցը զզվելի կին է։ Իրեն գովազդում է ամեն ինչում։ Եթե մեկը մահանում է, ապա միանգամից իր ընկերուհին է դառնում»,- ասել է Դանա Բորիսովան:
Ալյոնայի այցը գերեզման պայմանավորված էր նրանով, որ վերջինս որոշել է հեռացնել իր կրծքի իմպլանտները՝ իմանալով, որ դրանք կարող են քաղցկեղ առաջացնել: Ալյոնան օգնությույն է խնդրել Նաչալովայի հոգուց՝ խնդրելով իրեն ցույց տալ ճիշտ ճանապարհը:
Ինստագրամյան հետևորդները, պարզապես, հեղեղել են Ալյոնայի ինստագրամյան էջը վիրավորանքներով և անգամ խորհուրդ են տվել նրան այցելել հոգեբույժի: